Logo

«Ման. Յունայթեդի» վինգերը կտեղափոխվի Իսպանիա. բանավոր համաձայնություն կա

00:59 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Իսպանական «Բետիսն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանավոր համաձայնեցրել են բրազիլացի վինգեր Անտոնիի տեղափոխության գործարքը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

24-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա անդալուզական ակումբում: Երբ բոլոր փաստաթղթերը ձևակերպվեն, Անտոնին կմեկնի Սևիլիա և բուժզննում կանցնի:

Բրազիլացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ 2022 թվականին 95 միլիոն եվրոյով Ամստերդամի «Այաքսից» Անգլիա տեղափոխված Անտոնին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 1 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա