Logo

«Ման. Յունայթեդի» պաշտպանը տեղափոխվել է ՊՍՎ

01:17 / 05.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Թայրել Մալասիան տեղափոխվում է ՊՍՎ, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նիդերլանդցին ՊՍՎ-ում կխաղա վարձավճարով, ֆուտբոլիստի աշխատավարձն ամբողջությամբ կվճարի Էյնդհովենը ներկայացնող ակումբը: Կա նաև տրանսֆերային իրավունքի ոչ պարտադիր գնման հնարավորություն՝ 10 միլիոն եվրոյով, ինչի դեպքում հետագայում «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վաճառքից կունենա 30 տոկոս եկամուտ: 

Մալասիան արդեն բուժզննում է անցել և ստորագրել է պայմանագիրը:


Թարմացված է, 05.02.2025թ., ժ.՝ 02:56

Նիդերլանդական ակումբը պաշտոնապես հաստատել է գործարքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ