Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը համեմատել է Կազեմիրոյին ու Սքոուլզին

00:19 / 10.02.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքը համեմատել է թիմի ներկայիս և նախկին կիսապաշտպաններ, բրազիլացի Կազեմիրոյին և անգլիացի Պոլ Սքոուլզին:

«Կազեմիրոն կարիերայում նվաճել է գրեթե ամեն ինչ, սակայն Սքոուլզի նման արդյունավետ չէ ու չունի նրա փոխանցումների բազմազանությունը: 

Միևնույն ժամանակ նա իր դերը ստանձնեց «Մանչեսթեր Յունայթեդում» և թիմին տվեց էներգիա: Այն, ինչ նա անում է, ինձ համար զարմանալի չէ: Կընտրեի Սքոուլզին շաբաթվա յուրաքանչյուր օրը: Որքան էլ լավը լինի Կազեմիրոն, 1999-ի՝ թրեբլ ձևակերպած «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չէի փոխի նրա հետ»,- Յորքի խոսքը փոխանցում է OLBG-ն:

Հիշեցնենք, որ Պոլ Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ է ունեցել 1993-2013-ին ու անցկացրած 714 խաղում խփել 153 գոլ ու կատարել 75 ասիստ:

Կազեմիրոն անգլիական ակումբի գույները պաշտպանում է 2022-ի օգոստոսից: Այս ընթացքում նա մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ