Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հունաստանում

13:28 / 18.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Անտոնի Մարսիալը կարիերան կշարունակի Հունաստանում:

28-ամյա ֆուտբոլիստն արդեն Աթենքում է և շուտով պայմանագիր կկնքի ԱԵԿ-ի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մարսիալը 2015 թվականի սեպտեմբերին էր 60 միլիոն եվրոյով «Մոնակոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում մասնակցել է 317 հանդիպման, դարձել է 90 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակ ունի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ