Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ. «Հեքիաթասացներն են հորինում Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին լուրերը»

11:56 / 21.03.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

«Վերջացրե՛ք: Բավական է լսեք այդ հիմար մարդկանց: Դա աբսուրդ է: Եթե «Չելսին» ցանկանար ձեռք բերել Զախարյանին, ապա կաներ դա: Եթե ցանկություն լիներ, տարբերակ կգտնվեր: Հեքիաթասացներն են հորինում նման լուրեր»,- Կանչելսկիսի խոսքը մեջբերում է «РИА Новости Спорт»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա ֆուտբոլիստը 2022-ի ամռանը մոտ է եղել «Չելսի» տեղափոխությանը, սակայն վերջին պահին գործարքը խափանվել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 27 խաղ՝ դառնալով 3 գոլի և 6 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա