Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը

14:44 / 17.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մարզչական շտաբում կլինեն 5 մասնագետներ, որոնց հետ նա աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգում»։

Ամորիմի օգնականը կլինի 29-ամյա Կառլոս Ֆերնանդեսը, դարպասապահների մարզիչն է Խորխե Վիտալը, ֆիզիկական պատրաստվածության մարզիչը` Պաուլո Բարեյրան, մարզչական շտաբում են նաև Ադելիո Կանդիդոն և Էմանուել Ֆերոն:

39-ամյա մասնագետը նաև մարզչական շտաբում պահել է Դարեն Ֆլետչերին, Անդրեաս Գեորգսոնին, նաև դարպասապահների մարզիչի օգնական Քրեյգ Մոուսոնին:

«Մանչեսթեր Յունայթեդն» Ամորիմի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնի նոյեմբերի 24-ին, երբ Պրեմիեր լիգայում կհյուրընկալվի «Իփսվիչ Թաունին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա