Մարզահագուստ արտադրող Adidas ընկերությունը ներկայացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզաշապիկն արտագնա խաղերի համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Համազգեստը մուգ կանաչի և ճերմակի համադրությամբ է:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 8-ին ընդունելու է «Վուլվերհեմփթոնին»։


