«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը վնասվածքի պատճառով տևական ժամանակով շարքից դուրս է մնացել։
TalkSPORT-ը գրում է, որ անգլիացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2-1) ստացած վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի մինչև 2025 թ. մարտ։
25-ամյա կիսապաշտպանը 2023 թ. ամռանն է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և տարբեր վնասվածքների պատճառով արդեն բացակայել է 5 ամսից ավելի, բաց թողել 28 հանդիպում։
Հիշեցնենք` վնասվածքից հետո Մաունթը սոցցանցերում հուզիչ հրապարակում էր արել և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին հայտնել, որ նման իրավիճակներում երբեք չի հանձնվում։