Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 0-3 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Բորնմութից»։
Մանկունյական գրանդը տնային խաղերում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 22 միավորով 13-րդ տեղում է։ «Բորնմութը» 28 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։
Լոնդոնի «Չելսին», ունենալով խաղային ու տարածքային լուրջ առավելություն, հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Էվերթոնին». կողմերը գոլեր չխփեցին` 0-0։
Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը մրցակցի հարվածներից հետո 5 անգամ փրկեց «Էվերթոնին»։
Լոնդոնյան գրանդը 35 միավորով երկրորդ տեղում է, «Էվերթոնը» 15-րդն է և ունի 16 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ»` 0-3
Դին Հայզեն, 29, Ջասթին Կլույվերտ, 61 (11մ), Անտուան Սեմենյո, 63
«Էվերթոն» - «Չելսի»` 0-0