Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր հաշվով հաղթանակը, «Տոտենհեմի» սենսացիոն պարտությունը

20:01 / 10.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ։

Մանկունյական ակումբից աչքի ընկան թիմի ավագ, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը և արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն, իսկ մրցակցի դանիացի պաշտպան Վիկտոր Քրիստիանսենը գրավեց սեփական դարպասը։

«Մանչեսթեր Յունայթեդը» միավորների քանակը հասցրեց 15-ի և 13-րդ տեղում է, «Լեսթերը» 10 միավորով 15-րդն է։

Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունից»։

Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը 16 միավորով 10-րդ տեղն է զբաղեցնում, «Իպսվիչը» 8 միավորով բարձրացավ 17-րդ տեղ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»` 3-0 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 17, Վիկտոր Քրիստիանսեն, 38 (ինքնագոլ), Ալեխանդրո Գարնաչո, 82

«Տոտենհեմ» - «Իպսվիչ Թաուն»` 1-2 (տեսանյութ)

Ռոդրիգո Բենտանկուր, 69 - Սեմի Շմոդիքս, 31, Լիամ Դելապ, 43

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ