Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստը հոկտեմբերին

18:32 / 03.11.2022ՍՊՈՐՏ
null

Բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը հաղթել է երկրպագուների քվեարկության արդյունքում և ստացել ձայների 34 տոկոսը:

Բրազիլացին շրջանցել է արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսին (31 տոկոս), անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին (19 տոկոս) և պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտին (16 տոկոս):

Կազեմիրոն հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 9 խաղի, սակայն միայն մեկ անգամ է ընդգրկված եղել մեկնարկային կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ