Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը, դուբլի հեղինակ դառնալով դանիական «Կոպենհագենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում (3-4), սահմանել է ակումբային ռեկորդ, հաղորդում է Opta-ն։
20-ամյա Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի մեկնարկային 4 խաղում խփում է 5 գոլ։
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովն էր, որն առաջին 4 խաղում դարձել էր 4 գոլի հեղինակ։
Հոյլունդը նաև դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաերիտասարդ խաղացողը, որը 2 գոլ է խփում արտագնա խաղում։ Նա ռեկորդը գրանցել է 20 տարեկան 277 օրականում։
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում դանիացի հարձակվողը մասնակցել է 8 խաղի, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։