«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը գաղտնալսել են «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի արտագնա հանդիպումից (0-0) առաջ, հաղորդում է The Sun-ը։
Անհայտ անձը խաղից երկու օր առաջ խաբեությամբ հայտնվել է «Վիլա Պարկ» ստադիոնի հանդերձարանում, որտեղ տեղադրել է գաղտնալսող սարք։ Հանդիպումից հետո նա վերադարձել է, որպեսզի վերցնի սարքը։ Դրա վրա եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ցուցումները թիմին։
Նշվում է, որ գաղտնալսող սարքը հանդերձարանում տեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից մեկը։