Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատերը նշել է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստին

17:14 / 21.03.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը նշել է, թե ում է համարում անգլիական ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Նա առանձնացրել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Երևի, դա Ռոնալդուն է։ Ես քիչ եմ հիշում Բոնի Չարլթոնի խաղը։ Ակնհայտ է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդն է։ Սակայն մի անգամ ես Ալեքս Ֆերգյուսոնին հարցրի, թե ով է նրա մարզած լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։ Մարզիչը նշեց Ռոնալդուին։

Միևնույն ժամանակ, Ջորջ Բեսթը, հավանաբար, ամենատաղանդավոր ֆուտբոլիստն էր, որին ես տեսել եմ»,- անգլիացի գործարարի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009-ին ու 2021-2022-ին՝ 346 խաղում դառնալով 145 գոլի ու 64 ասիստի հեղինակ։ Պորտուգալացին մանչեսթերցիներին օգնել է նվաճել 9 տիտղոս, այդ թվում՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ