Logo

«Մեր կանանց թիմն ավելի լավ է խաղում, քան տղամարդկանցը». «Ման. Յունայթեդի» համասեփականատեր

00:57 / 11.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը համեմատել է անգլիական ակումբի տղամարդկանց և կանանց թիմերին, հաղորդում է BBC-ն:

«Սկզբում ես ասացի, որ իմ հիմնական ուշադրությունը տղամարդկանց թիմի վրա է: Մեր 773,5 միլիոն եվրո եկամուտից 761,5 միլիոն եվրոն ստացվում է տղամարդկանց թիմից, իսկ 12 միլիոնը՝ կանանց թիմից: 

Այնուամենայնիվ, կանանց թիմը կրում է ակումբի ապրանքանիշը, տարբերանշանը, ուստի այդ առումով նրանք պակաս կարևոր չեն, քան տղամարդկանց թիմը։ Եվ եթե արդար լինենք, նրանք ավելի լավ են խաղում, քան տղամարդկանց թիմը: Կանանց թիմը երկրորդն է առաջնությունում, նախորդ մրցաշրջանում նվաճել է Անգլիայի գավաթը: Գլխավոր մարզիչ Մարկ Սքիները հիանալի աշխատանք է կատարում»,- ասել է անգլիացի գործարարը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» տղամարդկանց թիմը Պրեմիեր լիգայում 28 խաղից հետո 34 միավորով 14-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ