Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դժվարություններ ունի Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրի տրանսֆերային իրավունքը վաճառելու հարցում:
The Guardian-ի համաձայն՝ Անգլիայի ավարտված առաջնությունում երրորդ տեղը գրավելուց և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելուց հետո 30-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձն ավտոմատ կերպով բարձրացել է: Մինչև այդ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկներ էր ստացել բազմաթիվ ակումբներից, որոնք պատրաստ էին 30-40 միլիոն եվրո վճարել գործարքի համար, իսկ հիմա խուսափում են դա անել անգլիացու աշխատավարձի զգալի աճի պատճառով:
Հիշեցնենք, որ Հարի Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանում է 2019 թվականից և անցկացրած 175 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 5 ասիստ:


