Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի տնային խաղաշապիկը:
Այն ակումբի համար ավանդական կարմիր գույնի է, սև երանգներ ունի ուսերի և ձեռքերի հատվածում:
\

Խաղաշապիկը թողարկել է անգլիական ակումբի տեխնիկական հովանավոր գերմանական Adidas ընկերությունը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել էր երրորդ տեղն ու գալիք մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում:


