Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Բունդեսլիգա

17:07 / 01.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանկֆուտի «Այնտրախտը» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի տեղափոխության մասին։

Գերմանական ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է Նիդերլանդների հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին։

Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոյի տվյալներով, 2024-ի ամռանն «Այնտրախտը» կունենա 14 միլիոն եվրոյով Վան դե Բեկի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ Դոնի վան դե Բեկը 2020 թվականին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը 39 միլիոն եվրո է վճարել գործարքի համար։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 2 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 23 րոպե։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա