Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը 517 օր անց խաղի է մասնակցել

16:35 / 13.11.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Թայրել Մալասիան 1,5 տարի անց խաղադաշտ է վերադարձել:

25-ամյա ֆուտբոլիստը խաղի է մասնակցել անգլիական ակումբի Մ21 տարեկանների թիմում, որը 1-4 հաշվով պարտվել է «Հադերսֆիլդի» երիտասարդական թիմին, գրում է Manchester Evening News-ը:

Նիդերլանդցին նախորդ անգամ 517 օր առաջ էր խաղադաշտ դուրս եկել: Նա այդ ժամանակ ծնկի ծանր վնասվածք է ստացել: Մալասիան մինչև այդ էլ ծնկի վնասվածք է ունեցել, իսկ 2023 թվականի մայիսին այն ավելի է խորացել:

2022 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միլիոն եվրո է «Ֆեյենորդին» վճարել պաշտպանի տրանսֆերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ