«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները միայն խաղային չեն: Daily Mail-ի փոխանցմամբ՝ մանկունիական թիմի որոշ աստղեր իրենց դժգոհությունն են արտահայտել մարզաշապիկի վերաբերյալ:
Խաղացողների պնդմամբ՝ թիմի մարզաշապիկները չափազանց նեղ են ու անհարմար, ինչը շատ է խանգարում ցուցադրել լավագույն որակները խաղադաշտում: Ակումբի հովանավոր Adidas ընկերությունը փորձում է լուծումներ գտնել այս խնդրին:
Նշվում է նաև, որ մարզաշապիկից հատկապես դժգոհել է կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան, որը «Շեֆիլդի» հետ մրցավեճից հետո խնդրել է խաղալ այլ մարզաշապիկներով: