Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենն ու հարձակվող Ռասմուս Հոյլունդը չեն մասնակցի Դանիայի հավաքականի առաջիկա հավաքին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հոյլունդը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի շուրջ 3 շաբաթ։ Ծնկի վնասվածք ստացած Էրիկսենը խաղադաշտից կբացակայի 1 ամիս։ 2 ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել «Լութոն Թաունի» դեմ Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում (1-0)։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին երկու տուրերում Դանիայի հավաքականը կմրցի Սլովենիայի (նոյեմբերի 17) և Հյուսիսային Իռլանդիայի (նոյեմբերի 20) հետ։