Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը սոցցանցերում հուզիչ հրապարակում է արել և անդրադարձել ստացած վնասվածքին։
«Բառեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ, թե որքան հիասթափված եմ։ Հավանաբար, տեսել եք դեմքիս արտահայտությունը, երբ դա տեղի ունեցավ։ Ես հասկանում էի` ինչ է կատարվում։
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներ, դուք, միգուցե, ինձ դեռ լավ չեք ճանաչում, բայց կարող եմ երաշխավորել, որ ես երբեք չեմ հանձնվում և չեմ կորցնում հավատս։
Նախկինում արդեն խոսել եմ սրա մասին, բայց չեմ դադարելու տքնաջան աշխատել, կշարունակեմ հաղթահարել այս դժվար շրջանը և կանգ չեմ առնի մինչև չհասնեմ նպատակիս»,- գրել է անգլիացի ֆուտբոլիստը։
25-ամյա կիսապաշտպանը վնավսածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում (2-1)։ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեմ Ամորիմը հայտնել է, որ նա շարքից դուրս է մանցել մի քանի շաբաթով։ Ապաքինման հստակ ժամկետ չի նշվում։
Մաունթը 2023 թ. ամռանն է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և տարբեր վնասվածքների պատճառով բացակայել է 5 ամսից ավելի, բաց թողել 28 հանդիպում։