Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» պարտությունները

19:22 / 11.05.2025• Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 0-2 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»։

Մանկունիական գրանդը Պրեմիեր լիգայում չի հաղթում արդեն 8-րդ խաղում անընդմեջ։ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը ներքին առաջնությունում վերջին հաղթանակը տարել է մարտի 16-ին, երբ 29-րդ տուրում 3-0 հաշվով առավելության է հասել «Լեսթերի» դեմ խաղում։

«Վեսթ Հեմը» միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ 15-րդ տեղ, «Ման. Յունայթեդը» 39 միավորով 16-րդն է։

Սեփական դաշտում «Տոտենհեմը» նույն հաշվով պարտվեց «Քրիստալ Փելասին»։

Հյուրերից դուբլ գրանցեց Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։

«Քրիստալ Փելասը» 49 միավորով 12-րդն է, «Տոտենհեմը»` 38 միավորով 17-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Տոտենհեմ» - «Քրիստալ Փելաս»` 0-2 (տեսանյութ)

Էբերեչի Էզե, 45, 48

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ»` 0-2 (տեսանյութ)

Տոմաշ Սոուչեկ, 26, Ջարեդ Բոուեն, 57

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ