Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ անընդմեջ պարտությունը

23:26 / 26.12.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում անցկացրած երրորդ անընդմեջ խաղում պարտվեց:

Պորտուգալացի Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» և պարտվեց 0-2 հաշվով:

58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից կատարած ուղիղ հարվածով հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան: Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին էլ խաղի վերջակետը դրեց հարավկորեաացի հարձակվող Հվան Հի Չանը` 2-0:

47-րդ րոպեից «Մանչեսթեր Յունայթեդը» խաղաց 10 ֆուտբոլիստով, երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ տուրում էլ «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 0-3 հաշվով պարտվել էր «Բորնմուտին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով 14-րդն է, «Վուլվերհեմփթոնը»` 15 միավորով 17-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-0

Մաթեուս Նունյես, 58, Հվան Հի Չան, 90+9

Հեռացում` Բրունու Ֆերնանդեշ, 47 («Մանչեսթեր Յունայթեդ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա