Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփեց արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ Դա այս խաղում մանկունիական ակումբի միակ հարվածն էր դարպասին: Ավելացված ժամանակում Ամադ Դիալոն հրաշալի կոմբինացիայի արդյունքում երկրորդ գնդակն ուղարկեց «Ֆուլհեմի» դարպասը, սակայն գոլը չեղարկվեց չնչին խաղից դուրս վիճակի պատճառով:
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 29 միավորով բարձրացավ 12-րդ տեղ, «Ֆուլհեմը» 33 միավորով 10-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0-1 (տեսանյութ)
Լիսանդրո Մարտինես, 78
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):