Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» 2 առանցքային ֆուտբոլիստներ առաջատարի դեմ խաղից առաջ շարք են վերադարձել

22:33 / 09.05.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսն ու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վերսկսել են մարզումներն անգլիական թիմի կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Աշխարհի չեմպիոն Մարտինեսը մարտի 30-ին «Բրենթֆորդի» դեմ հանդիպումից (1-1) հետո խաղադաշտ դուրս չի եկել: Ավարտվող մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով բաց է թողել մի շարք խաղեր, մասնակցել է 11 հանդիպման:

Ռեշֆորդն ապրիլի 21-ին վնասվածք էր ստացել «Քովենթրի Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մրցավեճում (3-3, 11մ՝ 4-2): Անգլիայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը մայիսի 12-ին Անգլիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում, կընդունի առաջատար Լոնդոնի «Արսենալին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա