«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քոբի Մայնուն հրավիրվել է Անգլիայի հավաքական, հայտնում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Մայնուն ի սկզբանե չէր ընդգրկվել Անգլիայի հավաքականի հայտացուցակում, սակայն գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է նրան նույնպես հրավիրել։ 18-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավիրվել Անգլիայի հավաքական։
Անգլիայի հավաքականը մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի, մարտի 26-ին` Բելգիայի հետ։


