Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի Լիվերպուլի «Էվերթոնին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վան-Բիսակա, Մագուայր, Լիսանդրո Մարտինես, Մալասիա, Զաբիտցեր, Մաքթոմինեյ, Անտոնի, Բրունու Ֆերնանդեշ, Սանչո, Ռեշֆորդ:
«Էվերթոն». Պիկֆորդ, Քոուլմեն, Մայքլ Կին, Տարխովսկի, Գեյե, Գոդֆրի, Ամադու Օնանա, Մակնիլ, Գրեյ, Այոբի, Սիմս:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում: