Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» սկաուտները կարծում են իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Պեպելուն կատարյալ փոխարինող կարող է լինել «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրիի համար։
Ըստ Football Transfers-ի` մանկունյական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին։ «Սիթիի» մարզչական շտաբը նույնպես հավանություն է տվել կազմի համալրման այդ տարբերակին և հավատացած են, որ իսպանացի կիսապաշտպանն իր խաղային որակներով ի զորու է ամբողջությամբ փոխարինել Ռոդրիին։
Պեպելուն «Վալենսիա» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 52 խաղում խփել 10 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ Ռոդրին այժմ ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից և 2024/25 մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։