Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Անդրեա Կամբիասոյին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Անգլիական ակումբն առաջիկա երկու օրում տրանսֆերային առաջարկ կկատարի իտալական գրանդին: «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տրանսֆերի համար վճարել 65 միլիոն եվրո:
Ամենայն հավանականությամբ, «Յուվենտուսը» կմերժի առաջարկը և 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի առնվազն 80 միլիոն եվրո: