Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընկերական հանդիպում անցկացրին Տոկիոյի «Օլիմպիական» ստադիոնում։ Անգլիայի չեմպիոնը հաղթեց 2-1 հաշվով:
«Մանչեսթեր Սիթիի» կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մակեյթին և իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը: Մյունխենյան ակումբի գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մաթիս Տելը:
Հիշեցնենք, որ Տոկիոյում կայացած նախորդ ընկերական խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը 5-3 հաշվով առավելության էր հասել ճապոնական «Յոկոհամայի» նկատմամբ: «Բավարիան» նախորդ ընկերական խաղում 27-0 հաշվով հաղթել էր «Ռոտախ-Էգերն» սիրողական թիմին:
Ասիական շրջագայության ընթացքում «Մանչեսթեր Սիթին» Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կմրցի նաև Մադրիդի «Աթլետիկոյի» հետ (հուլիսի 30-ին): Գերմանական ակումբը հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 29-ին՝ մրցելով ճապոնական «Կավասակիի» հետ։
Ընկերական հանդիպում
«Բավարիա» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 1-2 (տեսանյութ)
Մաթիս Տել, 81 - Ջեյմս Մակեյթի, 21, Էմերիկ Լապորտ, 86