Logo

«Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակն ու Հոլանդի հեթ-տրիկը, «Չելսին» պարտվեց

20:07 / 02.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» խնդիրներ չունեցավ «Ֆուլհեմի» հետ տնային խաղում՝ 5-1: Խոսեպ Գվարդիոլայի թիմի կազմում երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը 7 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը։

Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Նոթինգեմ Ֆորեսթին», որի հաղթական գոլը 48-րդ րոպեին խփեց շվեդ հարձակվող Էնթոնի Էլանգան:

4 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» շարունակում է մնալ անպարտելի և 12 միավորով ամրապնդվեց առաջատարի դիրքում: «Չելսին» ընթացիկ մրցաշրջանում կրեց 2-րդ պարտությունը և նահանջեց 11-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 4-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի»«Ֆուլհեմ»՝ 5-1

Խուլիան Ալվարես, 31, Նաթան Ակե, 45+5, Էրլինգ Հոլանդ, 58, 70, 90+5 – Թիմ Ռիմ, 33

«Չելսի»«Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 0-1

Էնթոնի Էլանգա, 48

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ