Logo

«Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տարավ, Հոլանդը՝ դուբլի հեղինակ

22:23 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկական գոլով էլ աչքի ընկան անգլիացի հարձակվող Ջեք Գրիլիշը և արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որն իրացրեց 11-մետրանոցը: «Սաութհեմփթոնի» միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Սեկու Մարան:

«Մանչեսթեր Սիթին» 67 միավորով երկրորդն է և 5 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին»: «Սաութհեմփթոնը» 23 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-4 

Սեկու Մարա, 72 - Էրլինգ Հոլանդ, 45, 68, Ջեք Գրիլիշ, 58, Խուլիան Ալվարես, 74 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա