Logo

Նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Չելսիից»

20:55 / 21.05.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում երկրի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը նվազագույն հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:

12-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը:

«Մանչեսթեր Սիթին» ունի 88 միավոր ու առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը: «Չելսին» 43 միավորով 12-րդն է: Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2021 թվականին տարած հաղթանակից հետո «Չելսին» վեցերորդ անընդմեջ պարտությունը կրեց «Սիթիից»: Այս խաղերում լոնդոնյան ակումբը ոչ մի գոլ չի խփել: «Չելսին» 1996 թվականից հետո առաջին անգամ մրցաշրջանը կավարտի աղյուսակի երկրորդ հատվածում:


«Ման. Սիթիի» պահեստայինների նստարանը «Չելսիի» դեմ խաղին

Մանչեսթերյան գրանդի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը 36 գոլով Անգլիայի Պրեմիեր լիգայի գլխավոր ռմբարկուն է:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1-0 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 12

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա