Logo

8 տարի անց «Արսենալը» ԱՊԼ-ում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

21:25 / 08.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին նախորդ մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի գլխավոր մասնակիցները։ Փոխչեմպիոնը հաղթեց չեմպիոնին։ «Արսենալը» Լոնդոնում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակ կորզեց խաղի վերջնամասում։ 86-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, որը փոխարինման էր մտել ընդմիջմանը։

Անգլիայի առաջնությունում «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիին» նախորդ անգամ հաղթել էր 2015 թվականին, երբ թիմը գլխավորում էր ֆրանսիացի լեգենդար մասնագետ Արսեն Վենգերը։

Այս հաղթանակից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը վաստակեց 20 միավոր և հավասարվեց առաջատար «Տոտենհեմին»։ «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով նահանջեց երրորդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-0 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա