«Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից՝ հայտնում է հեղինակավոր լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինները» 150 մլն եվրո են պատրաստել տրանսֆերը ձևակերպելու համար և հաջորդ շաբաթ վերջին առաջարկով հանդես կգան։
Հաղորդվում է նաև, որ լոնդոնյան ակումբը, սակայն, միտված է իր առաջատարին թիմում պահելուն։

