Logo

«Մանչեսթեր Սիթին» վերջին 12 խաղում ավելի շատ է պարտվել, քան նախորդ 106 մրցավեճում

18:59 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած 12 անընդմեջ խաղերից 9-ում պարտվել է:

Squawka-ն հայտնում է, որ անգլիական գրանդը կատալոնացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ նախորդ 106 մրցավեճից 8-ում է պարտվել: Գվարդիոլան 2016 թվականի հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»:

12 անընդմեջ խաղում «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում մեկ հաղթանակ ունի, խփել է 14 գոլ և բաց թողել 27-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Ասթոն Վիլային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա