Logo

«Մանչեսթեր Սիթին» տասը հոգով հաղթեց «Ֆուլհեմին» (տեսանյութ)

21:01 / 05.11.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի գոլին 11-մետրանոցից կատարած դիպուկ հարվածով պատասխանեց «Ֆուլհեմի» բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան:

26-րդ րոպեից «Ֆուլհեմը» թվային առավելություն ուներ, քանի որ խաղադաշտից հեռացվել էր «Քաղաքայինների» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն:

Այնուամենայնիվ, Գվարդիոլայի թիմը կարողացավ 3 միավոր վաստակել: Հանդիպման վերջնամասում 11-մետրանոցը դիպուկ իրացրեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

«Մանչեսթեր Սիթին» 32 միավորով առաջին տեղում է և մեկ միավոր է գերազանցում մեկ խաղ պակաս անցկացրած Լոնդոնի «Արսենալին»: «Ֆուլհեմը» 8-րդն է՝ 19 միավոր:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 2-1 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 16, Էրլինգ Հոլանդ, 90+5 (11-մ) - Անդրեաս Պերեյրա, 28 (11-մ)

Հեռացում՝ Ժոաու Կանսելու, 26 («Մանչեսթեր Սիթի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ