Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ։
Հյուրերից գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ բրազիլացի վինգեր Սավինյոն։ 20-ամյա ֆուտբոլիստը մանկունյական գրանդ տեղափոխվելուց հետո առաջին գոլը խփեց։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Սիթին» նախորդ 5 պաշտոնական խաղերում հաղթանակ չէր տարել։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 2025 թ. վերջին հանդիպումն անցկացրեց և 31 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Լեսթերը» 14 միավորով 18-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Լեսթեր» - «Մանչեսթեր Սիթի»` 0-2
Սավինյո, 21, Էրլինգ Հոլանդ, 74