Անգլիական «Մանչեսթեր Սիթին» անպարտելի խաղերի ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Opta-ն։
Երրորդ տուրում Պրահայի «Սպարտայի» նկատմամբ 5-0 հաշվով վստահ հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը գլխավոր եվրագավաթում անպարտելի շարքը հասցրել է 26-ի։
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որը 2007-2009-ին չէր պարտվել 25 խաղ անընդմեջ։
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրից հետո Անգլիայի չեմպիոնը 7 միավորով երրորդ տեղում է։