Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 12 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հարձակողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի տրանսֆերային իրավունքները, հայտնում է «Քաղաքաբնակների» պաշտոնական կայքը:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը ներառյալ: 18-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի կմնա արգենտինական ակումբում և Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին կմիանա 2025 թվականի հունվարին:
Էչևերին «Ռիվեր Փլեյթի» հիմնական թիմում նորամուտը նշել է նախորդ ամռանը, իսկ Արգենտինայի Մ17 հավաքականի կազմում անցկացրել է 22 խաղ և խփել 13 գոլ: