Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 90 միլիոն եվրո է առաջարկել գերմանական «Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլի տրանսֆերի դիմաց, հաղորդում է Sky Sport Germany-ն:
Եթե «Լայպցիգն» ընդունի առաջարկը, ապա Գվարդիոլը կդառնա աշխարհի ամենաթանկ պաշտպանը: Այս պահին պաշտպանների շրջանում ամենաբարձր գինը վճարվել է Հարի Մագուայրի տրանսֆերի դիմաց (87 միլիոն եվրո), որը 2019 թվականին «Լեսթերից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
2022/23 մրցաշրջանում Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 3 գոլ: Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


