Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և տեխնիկական հովանավոր Puma ընկերությունը ներկայացրել են հատուկ համազգեստ, որը ստեղծվել է Oasis ռոք խմբի մենակատար Նոել Գալահերի մասնակցությամբ:
Նոր համազգեստի դիզայնը ստեղծվել է Oasis-ի թողարկած «Definitely Maybe» անվանումով առաջին ալբոմի 30-ամյակի պատվին:
Հիշեցնենք, որ Նոել Գալահերը «Մանչեսթեր Սիթիի» վաղեմի երկրպագու է և մասնակցել է նաև ընթացիկ մրցաշրջանի համար նախատեսված պահեստային չորրորդ համազգեստի դիզայնի աշխատանքներին: