Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Սպասվում է, որ Անգլիայի չեմպիոնի ներկայացուցիչներն առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսեն բանակցությունները: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը:
Հիշեցնենք, որ 52-ամյա մասնագետը 2016 թվականից է գլխավորում անգլիական ակումբը։ 15 տարվա մարզչական կարիերայի ընթացքում Գվարդիոլան 14 տիտղոս նվաճել է «Բարսելոնայի» հետ, 7 տիտղոս՝ «Բավարիայի», 15 տիտղոս՝ «Մանչեսթեր Սիթիի»։ Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ: