Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Միլանի «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղում ոչ-ոքի գրանցելուց հետո մրցաշարում առանց պարտությունների շարքը հասցրել է 24-ի, հայտնում է Squawka-ն:
Հիշեցնենք, որ այս ցուցանիշով առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն է»: «Կարմիր սատանաների» ռեկորդային շարքը կազմում է 25 հանդիպում (2007-2009):