Logo

«Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց

17:28 / 28.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի ավարտեց «Նյուքասլի» դեմ արտագնա հանդիպումը` 1-1։

35-րդ րոպեին Անգլիայի չեմպիոնի կազմում հաշիվը բացեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, որի գոլին տանտերերը 57-րդ րոպեին պատասխանեցին Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Էնթոնի Գորդոնի դիպուկ իրացրած 11-մետրանոցով։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 14 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Նյուքասլը» 5-րդն է և ունի 11 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»` 1-1

Էնթոնի Գորդոն, 57 (11մ) - Յոշկո Գվարդիոլ, 35

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ