Logo

«Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստներ ունի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ

18:26 / 15.08.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» երեք առանցքային ֆուտբոլիստից է զրկվել իսպանական «Սևիլիայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումից առաջ, հաղորդում է Sport.es-ը։

Եվրոպա լիգայի հաղթողի դեմ խաղը բաց կթողնեն պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը, բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ու պորտուգալացի վինգեր Բերնարդու Սիլվան։ Դե Բրույնեն ու Սիլվան վնասվածք են ստացել «Բարնլիի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում (3-0), իսկ Դիաշն ուղեղի ցնցում էր ստացել մարզման ժամանակ։

«Մանչեսթեր Սիթին» ու «Սևիլիան» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկեն օգոստոսի 16-ին Հունաստանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ