Logo

«Մանչեսթեր Սիթին» կողմնորոշվել է Գվարդիոլային փոխարինողի հարցում

11:54 / 16.10.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում անգլիական ակումբը կդիտարկի Լիսաբոնի «Սպորտինգում» աշխատող Ռուբեն Ամորիմի թեկնածությունը:

Անգլիայի չեմպիոնի ղեկավարությունը պորտուգալացի մասնագետին համարում է Գվարդիոլային փոխարինելու հիմնական թեկնածու, հաղորդում է The Guardian-ը:

«Սպորտինգի» մարզական տնօրե Ուգու Վիանան, որը 2025թ. ամռանը միանալու է «Մանչեսթեր Սիթիին», 39-ամյա մարզիչի հետ աշխատում է 4,5 տարի:

Ռուբեն Ամորիմը 2020 թվականից է գլխավորում «Սպորտինգը», որի հետ երկուական անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն ու գավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ