Logo

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է

18:27 / 01.08.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» տուգանվել է 2 միլիոն ֆունտով Պրեմիեր լիգայի կանոնները խախտելու համար, հայտնում է The Sun-ը: 

«Մանչեսթեր Սիթին», ԱՊԼ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, իրեն մեղավոր է ճանաչել առաջնության կանոնները խախտելու համար: «Քաղաքաբնակների» հանդիպումները վերջին երկու մրցաշրջաններում հաճախ չեն սկսվել նշանակված ժամին: Այժմ Անգլիայի չեմպիոնը կանոնակարգը խախտելու համար որպես տուգանք պետք է վճարի 2,09 մլն ֆունտ (2,3 մլն եվրո)։ 

Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում «Սիթիի» հանդիպումների մեկնարկը 22 դեպքում նախատեսվածից ուշ է եղել: Եղել է դեպք, որ ուշացումը տևել է 79 վայրկյան, սակայն այդ ուշացումն էլ ​​«Մանչեսթեր Սիթիի» համար կարժենա 100.000 ֆունտ (118.000 եվրո):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ