Logo

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով պարտվեց «Տոտենհեմին»

23:24 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» և պարտվեց 0-4 հաշվով:

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, երկրորդում գոլ խփեցին իսպանացի պաշտպան Պեդրո Պորոն և ուելսցի վինգեր Բրենան Ջոնսոնը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 5-րդ խաղում անընդմեջ պարտվեց: «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում 23 միավորով մնաց երկրորդ տեղում, 5 միավոր է զիջում առաջատար «Լիվերպուլին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Տոտենհեմը» 19 միավորով 6-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»` 0-4 

Ջեյմս Մեդիսոն, 13, 20, Պեդրո Պորո, 52, Բրենան Ջոնսոն, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա